Դեղաբույսեր
Նարդոս - Lаванда - Lavender
Հնագույն ժամանակներից օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Կիրառվել է ոջիլների դեմ։ Բույսի ծաղկաբույլը, տերևը և ցողունը փոշիացրել և օգտագործել են մոմերի մեջ։
Այրված մոմի բուրմունքը վանում է միջատներին։ Ծաղիկները հավասար քանակությամբ խառնել են պատրինջի և գայլուկի հետ և պատրաստել «քնաբեր» բարձիկներ։
Համարվել է, որ նարդոսի, դափնու, վարդի, մեխակի, սուսամբարի, թթվիճի (betonica), մշկընկույզի խառնուրդը կարող է բուժել ցանկացած հիվանդությունից։ Այս «մոգական» խառնուրդը լցրել են հատուկ պարկիկի մեջ և կախել չոր տեղում, և հպել հիվանդ մասին` հատկապես միգրենի դեպքում։
Շրթնածաղկավորների ընտանիքի (Labiatae) բույս է, տարբերվում են 25-30 ենթատեսակ։ Բնական պայմաններում աճում է Միջերկրական ծովի ժայռոտ վայրերի կավաավազային լանջերին, Հնդկաստանում։ Հիմքից սկսած` խիտ ճյուղավորված է, ծեր ծաղկակիր ճյուղերը տարածված են անկյան տակ, նոր զարգացող երիտասարդ բազմաթիվ ցողուններն ուղղաձիգ են։ Տերևները նստադիր են` երկարավուն, նշտարաձև կամ գծային, թիթեղն ամբողջաեզր է։ Ունի մինչև 60 սմ բարձրության հասնող կիսաթփի տեսք։ Զարգացման շրջանում տերևի գույնը փոխվում է` սկզբից այն մոխրագույն է, հետո` կանաչ, տակի երեսից ծածկված է գեղձային մազիկներով։
Ծաղկակիր ցողուններն ավելի երկար են, գագաթային ոչ համաչափ հասկատիպ ծաղկաբույլերում։ Ծաղկի բաժակը խողովակաձև է, մուգ մանուշակագույն, խիտ թավապատ, ծաղկապսակի վերին շուրթը կազմված է` երկու, իսկ ներքևինը` երեք ավելի փոքր թիակներից։ Պտուղը պարունակում է չորս սև ընկուզիկներ։ Մեղրատու բույս է։ Նարդոսը բնության մեջ գոյություն ունեցող առավել բուրումնավետ բույսերից մեկն է։ Այդ է պատճառը, որ բույսի ծաղիկները չեն օգտագործվում սննդի մեջ, որպես համեմունք հարգի են բույսի նվազ բուրումնավետ տերևները։ Մշակովի տեսակներից համեմունք չեն պատրաստում։
Դեռ չբացված ծաղկաբույլերից ստանում են յուղ, որը մեծ քանակություններով օգտագործվում է օճառի և օծանելիքի արտադրության մեջ։ Բույսի լատիներեն (Lavandula) անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հին Հռոմում այն ավելացրել են լոգանքի ջրին` lavare-նշանակում է` լվացվել։ Տնտեսական-արտադրական նպատակներով մշակվում է Ֆրանսիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ուկրաինայում, Կրասնոդարի մարզում, Վրաստանում և այլուր։
Լուսանկարը՝ nexplorer.ru | vse120.ru | fresher.ru |
Բազմանում է սերմերով, անտալիզով, տարեց բույսի բաժանումով։ Ուշ աշնանը էտեք տարեց ճյուղերը և ծածկեք բույսը, այլ կերպ այն կցրտահարվի։ Կիրառվում է չոր, քարքարոտ վայրերի կանաչապատման համար, կանխում է հողի էրոզիան։
Բուժիչ նպատակներով օգտագործում են ծաղիկը, տերևը, ցողունը։ Հումքը մթերում են ծաղկման շրջանում, հյուսում ցողունները և չորացնում։ Ծաղիկներն ավելի մեծ քանակությամբ եթերային յուղ են պարունակում, դրանք կարելի է օգտագործել ծաղկելուց 7-10 օր անց։ Թարմ ծաղիկը պարունակում է` մինչև 1, իսկ չորը` 3 տոկոս եթերային յուղեր, նաև դաբաղանյութ, ֆլավոններ, ֆիտոստերոլներ, խեժեր, դառնանյութ, ուրսոլաթթու։ Բացի եթերային յուղից` բույսից ստանում են նաև կումարին և գերնիարին։ Նարդոսի յուղը կիրառվում է թարախային վերքերի, մաշկային հիվանդությունների, նևրալգիայի բուժման համար։
Արոմաթերապիայում օգտագործվում է որպես աշխատունակությունը բարձրացնող, հոգնածությունը նվազեցնող, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը կարգավորող միջոց։ Բույսի պատրաստուկները լավացնում են ախորժակը, հանգստացնում որովայնի ցավերը, նյարդային լարվածությունը, որոշ դեպքերում` բուժում անքնությունից։
Ունի միզամուղ և մաղձը հեղուկացնող հատկություն։ Ծաղիկի թուրմը լավացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը։ Բուլղարները նարդոսի յուղով բուժում են պնևմոնիան, ռինիտը, լարինգիտը, կիրառում են ստոմատոլոգիայում։ Լայն կիրառություն ունի նաև նարդոսի մեղրը` նվազեցնում է գլխացավը, կիրառում են միգրենի, տախիկարդիայի, ականջի բորբոքման և աղմուկի բուժման ընթացքում, նվազեցնում է ոսկորների ցավը։
Լուսանկարը՝ nexplorer.ru |
Ա. Ամասիացին նարդոսի բուժիչ հատկությունների մասին գրել է. «Եզնախոտ, աստուխոտոս, հուսամ, փաղանգամուշկ, լվացուկ, խուզամի։ Օժտված է փափկեցնող ու բացող հատկությամբ, ամրացնում է նյարդերն ու մաքրում է ուղեղը։ Օշարակը կօգնի ընկնավորության ու մելանխոլիայի դեպքում, կամրացնի զգայության օրգանները, կկանխի ծերացումը, կսրի բանականությունը։ Կօգնի նաև որովայնի խոռոչում գտնվող օրգանների հիվանդությունների, ինչպես նաև` զանազան ոսկրացավերի դեպքում։ Դրա ընդունման չափաբաժինը 6 գրամ է»։
Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։ Կարելի է առանց բուսայուղի հետ խառնելու` քսել մաշկին։ Լավացնում է մարսողությունը, օգտակար է բրոնխների ասթմայի դեպքում։ Կախված ալերգիկ ռեակցիայի բնույթից` օգտագործվում է լոգանքի, թրջոցի, ինհալացիայի կամ լոսյոնի մեջ։ Անփոխարինելի միջոց է սթրեսի պատճառով առաջացած ալերգիկ ռեակցիայի դեպքում։
Աղմուկ ականջներում. 10 գ նարդոսի խոտին (ծաղիկը, տերևը) ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը, քամեք։ 2 ճ/գ թուրմը լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1-ական թ/գ խնձորի քացախ և մեղր (լավ է նարդոսի), խմեք այս չափաբաժնով օրը 3 անգամ` սնվելու ընթացքում։ Հանգստացնում է նյարդերը, գլխացավը, կանխում գլխապտույտը։
Ոսկրացավ. Նարդոսի ծաղիկները լցրեք ապակե տարայի մեջ (ընտրեք կարմրավուն երանգի), վրայից ավելացեք մեղր, այնքան, որ ծածկի հումքը։ Լավ է, որ լինի թարմ նարդոսի կամ մայիսյան։ Վեց ամիս թրմեք մութ, հով տեղում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 10 րոպե առաջ։ Այս խառնուրդն ավելացրեք ոչ տաք թեյի մեջ։ Հանգստացնում է նյարդերը, լավացնում տրամադրությունը, պարգևում հանգիստ քուն։
Գլխապտույտ. Շաքարի խորանարդիկի վրա կաթեցրեք 5 կաթիլ նարդոսի յուղ։ Օգտագործեք ըստ անհրաժեշտության, նաև գլխացավի, ախորժակի լավացման և այլ վերոգրյալ դեպքերում։ Նարդոսի պատրաստուկները կիրառեք միմիայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն